25 Հունվարի, 2017

 Սերժ Սարգսյանը ունի որոշում քաղաքականապես ոչնչացնել Գեներալ Մանվել Գրիգորյանին: ՀՀԿ-ին հավատարիմ գեներալին հեռացնելու մի քանի պատճառներ կան: Առաջինն այն է, որ  նրա ծառայությունների կարիքը կարծես իշխանությունները չեն զգում, երկրորդ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ հեռացնում է իշխանական կերակրատաշտից բոլոր նրանց ովքեր նրա հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի հետ: Սերժ Սարգսյանի համար նման անձիք համարվում են վտանգավոր գործիչներ, քանի որ սասանում են նրա  դիրքերը: Ամեն անգամ  Սերժ Սարգսյանը ստիպված է լինում նման գործիչներին զիջումներ անել:

Սերժ Սարգսյանը ցանկանալով հեռացնել Մանվել Գրիգորյանին իր մերձավորների շրջապատից, միևնույն ժամանակ չի ցանկանում, որ նա իր հնարավորությունների սահմաններում ծառայություններ մատուցի իր քաղաքական ախոյաններին:

Մանվել Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա խիստ նեղացած է հանրապետության նախագահից և իր մերձավորներին հայտարարում է, որ այս անգամ չեն աշխատելու ՀՀԿ-ի համար: Գրիգորյանը փորձում է այդ կերպ ցույց տալ իր դժգոհությունը և իր կարևորությունը Էջմիածնում ու հարակից գյուղերում ձայներ  հավաքելու գործընթացում:

kotayk

Լրահոս