7 Հունվարի, 2019

Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ Ծնունդը:

Իսկ այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետեւ մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:

 

 

 

kotayk

Լրահոս