25 Մայիսի, 2018

Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Թովմասյանը նաև ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ազատության». – Ձեր հեղինակած Սահմանադրության արդյունքը չէ՞ր, որ ապրիլին էսպիսի վիճակում հայտնվեց Հայաստանը։

Թովմասյան. – Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին, և այն ժամանակահատվածում դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել։

Կարդացեք Azatutyun– ում

kotayk

Լրահոս