25 Դեկտեմբերի, 2018
Հայաստանյան իշխանությունների եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի միջեւ ծավալված հակամարտության արդյունքում տուժածներից մեկը Կարեն Սարգսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին, որը զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի պաշտոնը, բայց ստիպված եղավ ազատվել այդ պաշտոնից, քանի որ իշխանությունների «դատաստանից» հետո Լյովա Մնացականյանին չէին կարող անպաշտոն թողնել եւ նշանակեցին ԱԻՊԾ-ում։

Արցախում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են, լավ էր աշխատում։ Նրա սիրտն էլ չկոտրելու համար նշանակել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

kotayk

Լրահոս