6 Ապրիլի, 2018
  «Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն ձևավորվե՞լ է Արմեն Սարգսյանի աշխատակազմը, ո՞վ է լինելու աշխատակազմի ղեկավարը՝ հարցրինք ՀՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրին:

«Դեռ ոչ»: Բայց մի քանի օրից նա կպաշտոնավարի, օր չի մնացել: «Ի՞նչ կապ ունի, այսօր աշխատակազմ կա, չէ՞, կաշխատի այդ աշխատակազմի հետ՝ Արմեն Սարգսյանը չի շտապում։

Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ապա նա այդ ամենի նկատմամբ ունի ուրույն մոտեցում՝ գերկենտրոնացում որևէ մեկի վրա չի լինելու։ Այսօր ինչպե՞ս է` բուրգն է, որի գլխին աշխատակազմի ղեկավարն է, ինքն աշխատելու է ուղիղ շփումների սկզբունքով` բոլոր աշխատակիցների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս