21 Սեպտեմբերի, 2018
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, և շահել է դատը ու հետ եկել նախկին աշխատանքին։
Պարզվում է՝ նմանատիպ հայցով դատարան է դիմել նաև Երևանի նախկին դատախազ Ռաֆիկ Ասլանյանը՝ նրան էլ էին տեղափոխել մեղադրանքների վարչության պետի պաշտոնին։ Դավթյանի պաշտոնանկության լուրերի ֆոնին դատախազության աշխատողները շատ զգուշավոր են դարձել և պահանջում են, որ իրենց տրվող հրահանգներն անպայման ձևակերպվեն գրավոր․ «Որ վաղը-մյուս օրը մենք ևս խնդիր չունենանք»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվո համարում

kotayk

Լրահոս