28 Հունվարի, 2017

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը հպարտանում է իր կնոջ ակտիվ ՀՀԿ-ական գործունեությամբ։ Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է կնոջ՝ Նադեժդա Բաղրամյանի՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ստացած պատվոգիրը «կուսակցական, հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության համար»։ Ավելին՝ դատավորը գրել է, որ սա «պարտավորեցնող պատվոգիր է»։

Ի դեպ, նա 2012թ․ ճանաչվել է լավագույն դատավոր։ Ճիշտ է՝ օրենքն արգելում է դատավորներին որեւէ կուսակցության անդամ լինել, եւ նրանց հարազատների մասով որեւէ արգելք չկա, սակայն էթիկա եւ քաղաքական զսպվածություն ցուցաբերելու տեսանկյունից սա խոսուն ժեստ է՝ դատավորի համակրանքը, քաղաքական կողմնորոշումը, կախյալությունն ապացուցող փաստ։

Պարզ է, որ եթե ՀՀԿ-ի պատվոգիրը «պարտավորեցնող է», ՀՀԿ-ականների խնդրանքներն առավել եւս պարտավորեցնող կլինեն եւ կանդրադառնան նրա կայացրած վճիռների վրա։ Հավելենք, որ «Դատավորի վարքագծի կանոնների» 24 կանոնի համաձայն՝ դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս