31 Հոկտեմբերի, 2017

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը, սեպտեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի շրջանի թիվ 66 մանկապարտեզի տնօրեն։ Մենք գրել էինք, որ 2012-ին նա նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2015-ին ֆիզարձակուրդ է գնացել՝ երեխա ունենալու կապակցությամբ։ Մանկապարտեզի տնօրենի նշանակման՝ այդ ժամանակ գործող կարգի համաձայն, պարտադիր է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլեւ 5 տարվա աշխատանքային ստաժը, որն այդ ժամանակ բացակայում էր, իսկ հիմա ե՛ւ երեխան է մեծացել, ե՛ւ 5 տարվա ստաժն է լրացել, ու նա նշանակվել է տնօրեն։ Ի դեպ, տնօրենների նշանակման կարգում փոփոխություն է կատարվել՝ 5 տարվա ստաժը փոխարինվել է 2-ով։ Իսկ 2015-ից նրա «տեղապահը»՝ Նունե Միրոյանը եւս նշանակվել է տնօրեն՝ այլ մանկապարտեզում։

kotayk

Լրահոս