mnews

5 Դեկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատի» վերջին նիստը բավականին բուռն է անցել, տևել է 5 ժամ, օրակարգի գլխավոր հարցը Հայաստանում քաղբանտարկյալներին է վերաբերել։

Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման շրջանակներում հայաստանյան իշխանությունները պարտավորվել են չունենալ քաղբանտարկյալներ։ Այս ճակատը պատրաստվում է Հայաստանում ԵՄ դեսպանությանը հայտարարություն-նամակ հղել և մատնանշել քաղբանտարկյալներին՝ անուն առ անուն։ Նախաձեռնող խմբում կարծիքները չեն համընկել զինված խմբի գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի հարցով։

Առաջին երկուսի դեպքում ընդհանուր կարծիքն այն է եղել, որ դա «սարքած» գործ է, իսկ գլխավոր դերակատարը՝ Հայր Անտոնը, ազատության մեջ է. «Այդ տրամաբանությամբ Հայաստանում 90 տոկոսի հետ կարելի է նման խոսակցություն վարել ու հետո գործ սարքել»։

Իսկ Սամվել Բաբայանի հարցում մատնացույց են արել, թե նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։

Միանշանակ ընդունվել է Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի և նույնիսկ «Սասնա ծռերի» զինված ապստամբների՝ քաղբանտարկյալ լինելու փաստը, նրանց անգամ «ռազմագերի» անվանումն են տվել՝ համարելով, որ նրանց գործողությունները քաղաքական պայքարի հետևանք են։ Նախատեսվում է մինչև տարեվերջ պատրաստել հայտարարություն և այն ուղղել եվրոպական կառույցներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս