12 Հունվարի, 2019
 Չինաստանի և Լեհաստանի մի քանի քաղաքացի է ձերբակալվել Լեհաստանում, ովքեր կասկածվում են Չինական հատուկ հետախուզության համար լրտեսություն կատարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։

Հայտնի է, որ նրանցից մի քանիսը հայտնի Huawei ֆիրմայի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Լեհաստանի ձերբակալված քաղաքացու մասին հայտնի է, որ նա նախկինում աշխատել է Orange հեռահաղորդակցական ընկերությունում:

Նրանց ձերբակալությունից հետո Huawei և Orange ֆիրմաների տեղի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվել: Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնվում:

 

 

kotayk

Լրահոս