17 Հունվարի, 2018

«Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ մահվան ելքով վթարի գործով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Սարգիս Վարդանյանը հայտարարել է, եթե հիմնավորվի, որ ինքը ՃՏՊ-ի կանոններ է խախտել, ապա պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել:

Նշենք նաև, որ Վարդանյանին կալանավորվելու որոշումը բողոքարկվել է, վերաքննիչ դատարան, սակայն դեռևս քննության օրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:

Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մահացել է, իսկ նրա ուղևորը և «ԲՄՎ X6»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են ոստիկաններ և նրանցից մեկը՝ վարորդը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց:

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Հունվարի 11-ին նրան կալանավորել են:

 

kotayk

Լրահոս