mnews

30 Հոկտեմբերի, 2017

operativ.am -ը հայտնում է որ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ, ավագ լեյտենանտ Մարտուն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին տեղի ունեցող իրադարձությունները:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ մանկապարտեզ մտած անձը անձը 3-ամյա մի երեխայի հետ առանձնացել է մի սենյակում և ներկայացրել է անձնական պահանջներ:

«Այս պահին իրավապահ կառույցների ներկայացուցիչներն են ներսում և պատանդառուն՝ 3-ամյա երեխայի հետ: Իրավապահ մարմինները բանակցում են պատանդ վերցնողի հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ մնացած երեխաներին ոստիկանները կարողացել են հանել մանկապարտեզից:
Այս պահի դրությամբ հիվանդանոցներից քաղաքացու տեղափոխման ահազանգ չի եղել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մանկապարտեզ պատգարակ է տարվել, ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը վիրավորում ստացած լինի, այդ մասին կիմանան շտապօգնություն ցուցաբերելուց հետո:

kotayk

Լրահոս