21 Հունիսի, 2018

Ավետիս Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մանվելի մասին իմ իմացածն էլ ես պատմեմ․

Դեռ իննսունականներին մեր ֆակուլտետի աշխատակիցներից մեկը Էջմիածնից պատմում էր, որ Մանվելը էջմիածնում հայտնի է եղել որպես մարդասպան, որի զոհերը եղել են իր ընկերները։ Արդեն Արցախից վերադառնալուց հետո՝ քեֆերից մեկի ժամանակ, ընկերներից մեկը հարցրել է մարդ սպանելը դժվա՞ր գործ է, Մանվելն էլ թե չէ, ընկերը պնդել է, Մանվելն էլ, տես հիմա հանում եմ ատրճանակս ու կրակում ճակատիդ, դրանից էլ հեշտ բա՞ն։ Ու տեղում սպանել է ընկերոջը։ Այդ օրվանից ուղիղ մեկ տարի հետո եղել է իր հարսանիքը Նազիկի հետ և Մանվելը ստիպել է սպանվածի հարազատներին՝ տարին նշելու փոխարեն գալ իր հարսանիքին, պարել ու Նազիկի ձեռքին թանկարժեք մատանի դնելով՝ շնորհավորանքներ ասել Մանվելին․․․․

  Երբ հետաքրքրվեցի իրավապահներից՝ ինչ կարելի է անել՝ ասեցին գործ չունես, եթե նունյիսկ հաստատենք սպանության փաստը Մանվելի մանկլավիկներից մեկը իր վրա կվերցնի, անմեղ կդատվի, հավանաբար Մանվելն էլ կկազմակերպի գաղութում նրա սպանությունը ու Մանվելի զոհերը ևս մեկով կավելանա․․․»

 

kotayk

Լրահոս