21 Մայիսի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:

Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աս­տիճանազրկվել, քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լի­նել:

Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքից կազատի նաև փրկարար ծառայության պետի տեղակալ, ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս