8 Օգոստոսի, 2019
 Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարակմանը, մի բան կարող եմ ասել՝ արծիվ որսալը շատ դժվար է, քանի որ նա անհասանելի տեղերում է նստում։ Հազվադեպ է լինում, որ որսորդը կրակելու հեռավորության վրա մոտենա նրան, իսկ արծվին կենդանի բռնելն ավելի դժվար է։ Դա է պատճառը, որ արծվին ծուղակով են բռնում։ Գեներալ Սամվել Կարապետյանի համար ծուղակ է նախապատրաստվում։ Ու որպեսզի հասկանանք, թե ինչու է նման ծուղակ նախապատրաստվում, հիշեցնենք նրա կենսագրությունը՝ համառոտ․

1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին. 1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (ՇուշիիԼաչինի,ՄարտակերտիՔելբաջարիՖիզուլիի և այլ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

«Ոսկե արծիվ» շքանշան, 2000

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)

Մի բան էլ հիշեցնեմ։ Ապրիլյան քառօրյայի մասին խոսելուց գեներալը մի դեպք էր պատմում․

«Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել»:

Սա կոչվում է սիրո, անձնազոհության, հայրենասիրության ամուր շաղախ։ Բոլոր վեհ արժեքները ընդհանրացրած՝ միասնության շաղախ։ Ծուղակն այդ միասնության, ոգու ամրության շաղախի վրա է։ Բոլորս զգոն։

Աղբյուրը՝ hraparak.am

 

kotayk

Լրահոս