10 Հունիսի, 2017

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը մինչ այժմ չունի աշխատասենյակ։  ԱԺ աշխատակազմը նրան մի քանի տարբերակներ է առաջարկել, որոնք սակայն Պողոսյանի սրտով չեն եղել:

Ի վերջո, պաշտոնաթող գեներալը կանգ է առել 333 սենյակի վրա։

Դա ունի իր բացատրությունը. 3-ը նրա նախընտրած թիվն է։ Ի դեպ, պատգամավորի բոլոր մեքենաների պետհամարանիշերը ևս երեքներով են: Ներկայումս աշխատասենյակում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, և Պողոսյանը ստիպված է ժամանակ անցկացնել ԱԺ միջանցքներում։ Ըստ երևույթին՝ պատգամավորը ցանկանում է ստանալ նույնքան ճոխ աշխատասենյակ, որից ուներ ԴԱՀԿ պետ եղած ժամանակ։

Այն իր ճոխությամբ մի քանի անգամ գերազանցում էր նույն շենքում գտնվող Արդարադատության նախարարի աշխատասենյակին։

Իմիջիայլոց, Պողոսյանն իրեն օտար է զգում օրենսդիր մարմնում, չի շփվում ոչ մեկի հետ:

Քանի որ Պողոսյանին չեն ցանկանում տեսնել կառավարությունում, խորհրդարանում ևս լուրջ դերակատարություն ստանձնելու հնարավորություն տրված չէ, գեներալին մնում է բավարարվել միայն իր սիրած թվով աշխատասենյակ ունենալով և այն վերանորոգելով։

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

kotayk

Լրահոս