9 Մարտի, 2017

Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկն է, ազատվել է աշխատանքից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին թիվ 69 մանկապարտեզից.«Աստղիկ Սեդրակյանը այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:

Հարցին, թե երբ է ազատվել աշխատանքից, մանկապարտեզի աշխատակիցը պատասխանեց. «Ստույգ օրը չեմ կարող նշել, հավանաբար, փետրվարի 15-ից նա այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Աստղիկ Սեդրակյանի պաշտոնից ազատվելու պատճառի և նրան փոխարինողի մասին հարցերին ի պատասխան ասացին, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում:

Նշենք, որ թիվ 69 մանկապարտեզը գործում է 11 խմբով, երեխաների ցուցակային թիվը 364 է:

Աստղիկ Սեդրակյանը մանկապարտեզի տնօրեն էր նշանակվել 2011 թվականին:

Հիշեցնենք, որ վերջերս  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն ազատվել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

kotayk

Լրահոս