25 Նոյեմբերի, 2016

Սպանվածը Գևորգ Գևորգյանն է: Նա Հայաստանի քաղաքացի է և Մոսկվայի տարածաշրջանում զբաղվում էր շինարարական գործարարությամբ:

Աղբյուրի խոսքով՝ 2006 թվականի թողարկման BMW ավտոմեքենան, որի մոտ գտել են Գևորգյանի մարմինը, նա ապառիկով ձեռք է բերել 2014 թվականին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավ – արևմուտքում տղամարդու սպանությունը բոլոր հատկանիշներով նման է պատվիրված սպանության: Հրազենային վերքով մարդու մարմինը հայտնաբերվել է «Լիտովսկի բուլվարում» գտնվող բնակելի տան մոտ:

Իրավապահ մարմիններում հայտնել են, որ անցած գիշեր անհայտ անձը Կալաշնիկովի կարճացված ինքնաձիգով գնդակահարել է տղամարդուն, ինչից հետո փախել՝ զենքը նետելով սպանության վայրում:

Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում այս տեղեկատվությունը հաստատել են՝ ճշտելով, որ ինքնաձիգը գտել են սպանվածի մարմնից 300 մետր հեռավորության վրա: Սպանվածի մոտ կանգնած է եղել ավտոմեքենա, որում, նախնական տվյալներով՝ հայտնաբերել են գնդակների երեք հետք:

Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:

Մոսկվայի օպերատիվ աշխատողները պարզել են այն տղամարդու ինքնությունը, որին նոյեմբերի լույս 24-ի գիշերը գնդակահարել են ՌԴ մայրաքաղաքի Յասենևոյի շրջանում: Այս մասին«Լենտա.ռու»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

kotayk

Լրահոս