19 Հոկտեմբերի, 2017
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, կարծում է, որ նախկին ամուսինն առողջական ոչ մի լուրջ խնդիր էլ չունի: Նա հարցազրույց է տվել «Пусть говорят» հաղորդմանը:

Ջիգարխանյանի նախկին կինը նշել է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում դերասանը հաճախ է հիվանդ ձևացել, նույնիսկ հիվանդանոցում հայտնվել պարզապես առանձնանալու համար:
«Ես այդքան տարի նրա հետ եմ եղել, գիտեմ նրա բոլոր հիվանդությունների մասին: Ես նույնիսկ գիտեմ՝ երբ է նա իսկապես հիվանդ, և երբ է պարզապես ցանկանում մի փոքր հանգստանալ: Նա սովորություն ուներ, երբ ցանկանում էր մտածել, և որ ոչ ոք իրեն չխանգարեր, հիվանդանում էր, նույնիսկ հիվադանոց էր գնում»,- ասում է նա

kotayk

Լրահոս