22 Սեպտեմբերի, 2019
 Ծաղկունք համայնքն իր հոգսերով առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում մյուս գյուղերից: Տարբերությունը դրանց նկատմամբ մոտեցումն է: «Գյուղով համախմբված ենք, մեկս մյուսի կողքին է, եթե ունենում ենք խնդիր, համայնքի ժողովում բնակչության հետ որոշում ենք մեր անելիքները:Ես էլ, ավելի պարտավորված զգալով բնակիչների հանդեպ, պիտի ավելի շատ աշխատեմ` անհնարինը հնարավոր դարձնելով»,- հավաստիացնում է գյուղապետը:
Հենց այդ համախմբվածությունն է նաև Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման օրոք համայնքի գրանցած հաջողությունների պատճառը.

Ծաղկունքցիներն իրենց համայնքապետի նվիրվածության աշխատանքի շնորհիվ, անընդմեջ  գյուղապետին են իրենց ձայնը տալիս,  հույս ունենալով, որ ավելի բարեկեցիկ կդարձնի  իրենց գյուղական դժվար կյանքն ու առօրյան: Գյուղապետն անկեղծորեն խոստովանեց, որ շատ է սիրում գյուղը, գյուղատնտեսությունը, իր աշխատանքը. մարդը յուրաքանչյուր բնագավառում պետք է սիրով աշխատի, որ կարողանա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից:

 – Արդեն երկար տարիներ է  ի՞նչ Դուք ղեկավարում եք համայնքը: Իսկ այդ  տարիները  քիչ ժամանակ չեն ՝ գյուղում հիմնարար փոփոխություններ կատարելու և որոշակի խնդիրներ լուծելու համար:

-Անշուշտ, ես փորձել եմ անտեղի չվատնել այդ տարիները և հնարավորինս օգտագործել ինձ տրված ժամանակահատվածը `գյուղի հիմնախնդիրները լուծելու համար: Բոլոր խնդիրները թվարկել ,կարծում եմ, հնարավոր չէ: Ասեմ միայն, որ իմ պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր իրենց լուծմանն են սպասել տասնյակ խնդիրներ: Բայց այդ փաստն ինձ ամենևին չի վախեցրել: Ես ստանձնել եմ գյուղապետի պաշտոնը `աշխատանքի ողջ ծանրության հստակ գիտակցմամբ: Նշեմ դրանցից մի քանիսը . երբ ես ընտրվեցի համայնքապետ հավատացեք չգիտեի թե ինչից սկսեի, կարելի է ասել իմ հարազատ գյուղը, իմ ծննդավայրը, գտնվում էր քանդված վիճակում: Խմելու ջուր  չկար, նոր թաղամասերում էլեկտրաէներգիա չկար, պատկերացրեք, որ նոր էլեկտրասյուներ ենք կառուցել, որպեսզի ժողովուրդը լույս ունենա:Ես միշտ իմ համագյուղացու կողքին եմ թե՛ ուրախության, թե՛  տխրության պահին…

– Ինչպե՞ս են ապրում Ծաղկունք գյուղը, ծաղկունքցիները:

– Մեր գյուղացին շատ աշխատասեր է և հիմնականում  զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ,անասնապահությամբ։Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ։

Որո՞նք են այն խնդիրները, որոնց վերջին ժամանակահատվածում լուծում տվեցիք:

-Մեծ ուրախությամբ պետք է ասեմ ,որ Ծաղկունք գյուղում շատ մեծ ծրագիր իրականացավ։Կառավարության ծրագրով 6,5 կմ խմելու ջրի ջրագծերն են փոխվել սուբսիդիոն ծրագրով։Ամբողջ գյուղը լուսավորված է,չկա փողոց,որ գիշերային լուսավորություն չլինի,ամբողջ աշխատանքները կատարվել են գյուղապետարանի բյուջեի հաշվին։Ինչպես նաև Ասիական բանկով 7 կմ 7000մ ոռոգման ջրի հողային ցանցի կառուցում կատարվեց գյուղում ։Այս տարվա ամենամեծ ձեռքբերումն եմ համարում բոլորիս համար։Աղբահանությունն է գյուղում պատշաճ կատարվում։

Ամեն ինչով աջակցում ենք բնակչությանը, սոցիալական շատ օգնություններ տրամադրում վիրահատության, ուսման վարձի հետ կապված: Դպրոցի աշակերտներին, ովքեր ուսման համար այցելում են հարևան Ծիածան գյուղ, որը կպած է մեր գյուղին, իսկ մեր գյուղում դպրոցի շենք չկա, յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ից առաջ շատ որակյալ պայուսակներով և գրենական պիտույքներով ենք ապահովում դպրոցականներին։Այս տարի ևս 17 դպրոցահասակ երեխա հաճախեցին առաջին դասարան։ 

-Իսկ ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը գյուղում:

-Ունենք սոցիալական օգնության հիմնադրամ: Միայն ավագանու որոշմամբ են այդտեղից գումարներ հատկացվում անապահով ու կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև համայնքային տարբեր միջոցառումների անցկացման և այլ ծրագրերի ու նպատակների իրականացման համար: Յուրաքանչյուր լումա նպատակային ու արդյունավետ է ծախսվում: Ավագանին այստեղ, իրոք, գործող մարմին է, որի նիստերն անցնում են շահագրգիռ քննարկումների, սկզբունքային հարցադրումների ու առողջ բանավեճերի մթնոլորտում: Ցանկացած հարց իր արդարացի ու ճիշտ լուծումն է գտնում: Այս ամենի արդյունքում էլ համայնքում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է:             

-Առաջիկայում ինչպիսի՞ խնդիրների լուծում կտաք:       

 Ինչ խնդիրներ էլ որ կան, բոլորը պետք է լուծենք, աջակցենք, կարգավորենք: Գլխավոր խնդիրը մանկապարտեզնն է, որի շենքը վթարային է, անհնար է այլևս շահագործել, միջոցներ են պետք նորը կառուցելու համար: Նախկինում դիմել էինք ՀՀ կառավարությանը, խոստացել են` կհատկացնեն որոշակի միջոցներ, որով տեսնենք` ինչ կկարողանանք կատարել: Ամբողջ գյուղով մի ընտանիքի պես ենք, իրար օգնում, ապրում ենք: Գրեթե բոլորն իրար հարազատ մարդիկ են

Զրուցեցինք նաև գյուղացիների հետ: Ծաղկունքցիների  խոսքերով, գյուղում մեծ է համայնքապետի մարդկային գործոնի դերը, իր աշխատանքի դրվածքը ճիշտ է ու հիմնավոր.«Չի եղել մի դեպք ,որ գնանք գյուղապետարան ու առանց մեր խնդիրը լուծվելու վերադառնանք: Դավիթը  գոնե իր ճիշտ մոտեցմամբ  փորձել է օգնել»,- պատմում էին համագյուղացիները: Բարեհամբույր է, ուշադիր բոլորի նկատմամբ, պատրաստակամ օգնելու կարիքավոր, դժվարին իրավճակներում հայտնված ընտանիքներին, ինչի համար  ամեն կերպ ջանում է նաև այլ միջոցներ ներգրավել կամ հնարավորություններ օգտագործել: Շատ բարի, կամեցող  է, ընդառաջում է անգամ փոքր թվացող հարցերում ու խնդիրներում…

«Գյուղը նրա շնորհիվ բարգավաճում է: Գոհ ենք նրա աշխատանքից: Նրա ղեկավարման օրոք շատ հաջող ծրագրեր են կյանքի կոչվել: Խոսքի տեր մարդ է, ասածն իրագործում է: Մերժման չենք հանդիպել, գյուղացու դրության մեջ մտնում է: Շատ արժանիքներ ունի, ուստի նրա կողքին կանգնած ենք,ամբողջ գյուղի երիտասարդության կողքին է կանգնած ցանկացած պահի »,- պատմում էին երիտասարդները:

Մաղթանքս է, որ երկրումս խաղաղություն լինի, բոլորն առողջ լինեն, ամբողջ գյուղով իրար հարգենք, սիրենք: Հասկանանք, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չի ավարտվել, պետությունը շատ հոգսեր ունի, խնդիրներ, մեր ղեկավարությունն էլ մտածում է, որ այնպես անի, որ ժողովուրդը լավ ապրի, բարեկեցիկ, բայց հասցնում է այնքան, որքան հասցնում է, որովհետև բանակն է սպառազինում, սննդի, հագուստի խնդիրներ է լուծում: Կարծում եմ` այդ ամենը տեսնում է մեր բնակչությունը և գնահատում:

Mnews.am 

 

kotayk

Լրահոս