13 Մայիսի, 2018
 Արթուր Ասատրյանը, ով հայտնի է «Դոն Պիպո» անվամբ՝ ուղերձ է հղել Էջմիածինցիներին։ Նա խոսել է իր Հայաստան վերադառնալու և Արտակ Սերգոյանի մասին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

 

«Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ,

Ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ո՛չ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն, այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:

Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում: Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը:

Հարգանքով՝

Ձեր Համաքաղաքացի՝

ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ»

kotayk

Լրահոս