21 Հունվարի, 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին գտնվում է Դավոսում և մասնակցում է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Բոլորս գիտենք այդ լայնածավալ միջոցառման իմաստն ու նպատակը: Այն կայանում է բիզնես ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների ու ներդրողների հետ սերտ կապերի ստեղծման և հետագա համագործակցության մեջ:

Միջազգային ներդրողներն այդ հարթակն օգտագործում են իրական ու հեռանկարային ներդրումներ անելու համար: Ներդրողների ընտրության արդյունքում շահում է այս կամ այն երկիրը՝ այդ երկրի տնտեսությունը:

«Լիդիան Արմենիայի» Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված $400 մլն. արժողությամբ ներդրումային նախագիծը այսօր օդից կախված է:
Կարծում եմ այս նախագծի շուրջ քննարկումներ կլինեն, կլինեն նաև հարցեր ու մի շարք ինչուներ:

Ինչիսի՞ն պետք է լինեն պատասխանները: Արդյո՞ք համաշխարհային գործարար այս մթնոլորտում կգտնվեն Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարների հետ կապված պատասխանները: Ո՞րն է լինելու Դավոսի ազդեցությունը Ամուլսարի հարցում:

Հելեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:

kotayk

Լրահոս