12 Հունիսի, 2018

 Երեկ՝ հունիսի 11-ին, հիվանդանոցում մահացել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Նորայր Իսախանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով։

Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը 05:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել էին Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի 35 SN 254 համարանիշի և Արամուս գյուղի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ-130 մակնիշի 43 US 988 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

kotayk

Լրահոս