26 Նոյեմբերի, 2016

Մայիսի 29-ին մարտական դիրքերում սրտի կաթվածից մահացած Սուրեն Մոսիյանի մայրը երեկ մեր թղթակցի հետ զրույցում սրտնեղել է, թե ընտանիքով պարապ տանը նստած են, չեն աշխատում, չնայած միշտ ձեռքներին գործ է եղել՝ հողագործական տարբեր աշխատանքներ են կատարել իրենց ծանոթ-բարեկամների, պարզապես բարի մարդկանց հողամասերում եւ վարձատրվել: Սոցիալապես անմխիթար վիճակում ապրող ընտանիքը երեք անդամ ունի՝ տիկին Անժելան, նրա դուստրը եւ անչափահաս որդին, որը դպրոց է հաճախում: Զինծառայողի փախստական ընտանիքը Հայաստան է ներգաղթել Բաքվից, ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են: Ընտանիքն այժմ ապրում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ծայրամասում գտնվող կիսախարխուլ շենքում՝ հանրակացարանում: Սուրենը, ի դեպ, մինչեւ բանակ զորակոչվելը, թեեւ առողջական լուրջ խնդիրներին, աշխատել եւ օգնել է մորը՝ հոգալու ընտանիքի կարիքները: «Որդուցս հետո էլ ոչինչ աչքիս չի գալիս, բայց դե՝ աշխատել ու ապրել է պետք»,-ասում է տիկին Անժելան՝ ակնկալելով, որ կրկին գործով ապահովված կլինի:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս