11 Հունիսի, 2019

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Բադեյանը լուսանկար էր հրապարակել իր էջում և կից գրել. 

«Ընկերուհիսա ականատես եղել Չեխովի 27 փողոցում հենց նոր էս երեխային։ Անգիտակից է եղել, ծեծել են ու փախել, չի կարողացել բացատրի ո՞վ է, ծնողներն ովքեր ե՞ն։ Անցորդներն են օգնություն ցույց տվել ու շտապ օգնությույոն կանչել։ Տարել են Էրեբունի ԲԿ»։

ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ահազանգ ստացել են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից. «Ահազանգ ստացել ենք 11։15-ին, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ-ին ծնված երեխա, խմբերը դրսում այս պահին աշխատում են, երեխայի մոտ տրավմա է, գիտակցություն ունի»։

kotayk

Լրահոս