25 Նոյեմբերի, 2019
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ արտահոսքի համար:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է ընկերության ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի եւ նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երեւանում գործում է 2006 թվականից եւ վայելում է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեզ համար մեր աշխատանքում ամենակարեւորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:

Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները եւ կրկին ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»:

Հիշեցնենք, որ իր տարեդարձի առթիվ ծախսված գումարի և դրա առնչությամբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանն անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

kotayk

Լրահոս