23 Հուլիսի, 2018
 ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված եւ օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ: ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։

Ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,- մասնավորապես, գրել է նա:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը:

 

kotayk

Լրահոս