17 Մարտի, 2020

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարաձել է ԱԺ-ոիմ արտակարգ դրության հետ կապված քննարկման ժամանակ պատգամավորների ցուցաբերած վարքագծին։

«Ցավալի է, որ այս մեկ տարվա մեջ մեր պատգամավորներից շատերը գոնե մեկ գիրք չկարդացին, որ իրենց մակերեսայնությունը ողջ ազգը չտեսնի։ Ու դա այնքան անթաքցնելի է…

Անգամ այս համաճարակի հետ կապված իրավիճակը առիթ էր լիքը բան սովորելու, լիքը բան կարդալու, ճգնաժամային կառավարման լիքը հմտություններ ձեռքբերելու։ Էս լուսավոր դարում, էսքան գիտական եւ տարբեր հոդվածների պարագայում։ Հարցերից էլ հասկանում ես, որ բացի ֆեյսբուքյան ստատուսները կամ հայկական ԶԼՄ-ների տպածը այլ բան չեն էլ կարդացել… Ու խոսքս անխտիր բոլոր խմբակցություններին է վերաբերում…»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը։

kotayk

Լրահոս