8 Ապրիլի, 2017

Պարզվել է ապրիլի 4-ին Պոդմոսկովիեում «Մերսեդես»-ի բեռնախցիկում հայտնաբերված երկու սպանված տղամարդու ինքնությունը: Pastinfo-ի հաղորդմամբ՝ նրանցից մեկը 36-ամյա Խորեն Մարգարյանն է՝ «օրենքով» գող Էդվարդ Մարգարյանի հարազատ եղբայրը, իսկ երկրորդ զոհվածը՝ Միքայել Լալայանն է: Ըստ աղբյուրի, երկու սպանվածներն էլ նախկինում պատիժ էին կրում գաղութներից մեկում:

Իր սպանությունից երկու շաբաթ առաջ Խորեն Մարգարյանը ժամանել է Մոսկվա Հայաստանից: Այնտեղ նա ուներ իր ավտոխանութը, և Մոսկվայում նա պարբերաբար ապրանք էր գնում: Բացի գործնական հանդիպումներից, Մարգարյանն այս այցելության ընթացքում նախատեսում էր վերանորոգել իր օգտագործված «Մերսեդես»-ը, որը գնել էր մարտի սկզբին մոսկովյան տարածաշրջան կատարած իր նախորդ այցելության ընթացքում: Տեխնիկայի ախտորոշման համար ձեռնարկատերը ժամանել էր մերձմոսկովյան Կորոլյով, իր հայրենակցի և ընկերոջ մոտ, ում անունով էլ ձևակերպված էր ավտոմեքենան: Հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը, ցերեկը, և դարձել նրանց համար վերջինը: Հանդիպումից հետո Խորենը գնացել էր իր գործերով:

Արդեն գիշերը ավտոփականագործն արթնացել էր Խորենի կնոջ զանգից, ով խնդրում էր որևէ բան իմանալ ամուսնու ճակատագրի մասին՝ նա արդեն մի քանի ժամ կապի մեջ չէր, և նրա հեռախոսն անջատված էր: Կորոլյովի բնակիչը ոչնչով չէր կարողացել օգնել կնոջը, իսկ առավոտյան պարզվել էր, որ Խորենը զոհվել է երկու կրակոցներից: Առաջին գնդակը ուսին էր դիպել, իսկ երկրորդը՝ որովայնի ստորին շրջանին: Նրա հետ միասին մեքենայում հայտնաբերվել էր նաև ծանոթի՝ 39-ամյա, ծնունդով Աբխազիայից Միքայել Լալայանի մարմինը (տղամարդը միայն երեք ամիս առաջ էր ազատ արձակվել ազատազրկման վայրից, որտեղ հայտնվել էր բնակարանային գողության համար): Առաջին գնդակը դիպել էր տղամարդու որովայնին, իսկ երկրորդ կրակոցն արձակվել էր գլխին:

Պարզվել է, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանից եկած հյուրին նրա բջջայինին զանգահարել է նրա դպրոցական ընկերուհի Եկատերինան և խնդրել պաշտպանել իրեն իր ծանոթից, ով եկել է իր տուն և սպառնացել հաշվեհարդար տեսնել: Տղամարդիկ եկել են նրա տան մոտ, ներս մտել և սպասել վայրագ անձի ժամանելուն: Սակայն նրա՝ ատրճանակով հայտնվելը անսպասելի է եղել այցելուների համար: Ներս մտնելով՝ նա գնդակահարել է Խորենին ու Միքայելին, իսկ հետո դիակները դրել «Մերսեդես»-ի բեռնախցիկի մեջ, ապա իր հետ վերցնելով Եկատերինային, փախուստի դիմել անհայտ ուղղությամբ: Այժմ ոստիկանները փնտրում են մարդասպանին ու կնոջը:

Մեկ այլ վարկածի համաձայն, տղամարդիկ միասին գնացել են ևս մեկ ընկերոջ հետ «կրակելու»: Պարզաբանման համար առիթ է հանդիսացել իրենց ծանոթ, էվակուատոր Կայծոյի հետ կոնֆլիկտը ավտոսերվիսի աշխատակիցների հետ: Փաստորեն դառնալով նրանց պատանդը, Կայծոն հեռախոսով կապվել է Խորենի հետ և խնդրել միջամտել: Խորենը ընկերոջը օգնության էր շտապել, նախազգուշացնելով ավտոմեխանիկներին չխփել նրան մինչև իր ժամանելը:

Տեղ հասնելով՝ Մարգարյանը տեսել է, որ այդ ամբողջ ժամանակ Կայծին շարունակել են ծեծի ենթարկել: Ավտովարպետներից մեկը հարձակվել է Լալայանի վրա, ով ֆիզիկապես ամենաուժեղն էր: Խորեն Մարգարյանը՝ հուսալով խելքի բերել հարձակվողներին, օդ է կրակել: Սկսվել է փոխհրաձգություն: Խորենը հասցրել է վնասվածք պատճառել մեկին, սակայն պատասխան գնդակ է ստացել, որը մահացու է եղել: Նրա հետևից սպանվել է նաև Լալայանը: Նրանց ուղեկցին հաջողվել է փախուստի դիմել, ինքը՝ պատահարի մեղավորը, նույնպես փախել է և ներկայումս թաքնվում է բոլորից:

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս