mnews

26 Հունվարի, 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում: Ներկայացվել են Հայաստան ներկրվող բանանի վիճակագրությանն առնչվող ընդգրկուն հարցեր: Պատգամավորին է տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից հետո ծագող հարցերը լրացուցիչ պարզաբանելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ պատգամավորի հարցադրումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունն ապահովելու առնչությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

kotayk

Լրահոս