28 Սեպտեմբերի, 2017

hraparak.am-ի տեղեկություններով ՊԵԿ-ը հարկային եկամուտների մասով ապրիլ ամսվանից մինչեւ հիմա չի կարողանում կատարել պլանային առաջադրանքի ցուցանիշը։ Այսինքն՝ նախատեսվող հարկային մուտքերը չեն ապահովվում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս պաշտոնանկ արվի ՊԵԿ հարկայինի գծով տեղակալ Կարեն Բրուտյանը՝ որպես այս ամենի «քավության նոխազ»։ Մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով տրամադրել հունվար-օգոստոս ամիսներին խոշոր եւ միջին հարկատուների եւ փոքր հարկ վճարողների թվով 16 տեսչությունների պլանն ու կատարողականը։ Հարկայինից, ի զարմանս մեզ, ասացին, որ իրենք նման տվյալներ չունեն։ «Պլան հասկացություն չկա, կա մեր բյուջեով հավաքագրված ընդհանուր գումար»,- ասացին ՊԵԿ-ից։ Բայց եւ չբացառեցին, որ տեսչություններն իրենք իրենց մեջ կարող են «պլան» ունենալ։ Ակնհայտ է, որ ձեռնտու չէ ցուցանիշներն ըստ տեսչությունների եւ ամիսների մանրամասն ներկայացնել, քանզի դրանից կարող է պարզ դառնալ ՊԵԿ-ի աշխատանքի, ըստ այդմ՝ տնտեսության վիճակի իրական պատկերը։ Փոխարենը խոստացան, որ շուտով կամփոփեն անցնող տարվա 9 ամիսն ու կներկայացնեն հանրությանը։

kotayk

Լրահոս