24 Դեկտեմբերի, 2016

Երևանի  Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում դեկտեմբերի 12-ին գրանցվել է 60 ամյա տղամարդու մահ, նրա մոտ նախնական համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ հայտնաբերված է եղել պերիֆերիկ ուռուցք, նա մահացել է բիոպսիայի ժամանակ։

Tert.am–ի հետ զրուցում մահացածի՝ Խաչիկ Մուրադյանի քույրը՝ Մարիամ Մուրդյանը նշեց, որ եղբոր մահվան մեջ մեղավոր է բժիշկը՝ Վահագն Խաչատրյանը, ով, ըստ նրա, չի ցանկացել առանց լրացուցիչ գումարի պատշաՃ բուժօգնություն տրամադրել։

«Պետպատվերով պետք է բուժում իրականցվեր, մտածել է մաղարիչ չենք անելու և իրեն այդպես է պահել, եղբայրս մեկուկես ամիս առաջ սրտի կաթված էր ստացել։

Ստեփանավանում գոյացություն էին հայտնաբերել, ուղեգրել էին Երեւան։ Եղբայրս իր ոտքով, լավ տրամադրությամբ գնացել էր հասել էր հիվանդանոց, ԷԿԳ են արել, պարզվել է՝ ունի առիթմիա, որոշվել է բիոփսիա անել, որից հետո եկան ասացին դիակը տարեք»,-մանրամասնեց տիկին Մուրադյանը՝ հավելով, որ իրենց ասել են, թե հիվանդի մոտ սրտի կանգ էր գրանցվել։

«Եթե  հետազոտեին նոր բիոպսիա անեին էդպես չէր լինի, նույնիսկ ճնշումը չեն չափել, չեն պարզել ալերգիա ունի թե ոչ, կարելի է բիոպսիա անել, թե ոչ, միայն շուկայական համբերությունների մեջ էին, նշում էին, որ պետք է ճիշտ է պետպատվերով է, բայց պետք է 15-20  հազար դրամ վճարենք»,-շեշտեց նա։

Մարիամ Մուրադյանը նաև ընդգծեց, որ դիահերձման համար 55 հազար դրամ են իրենցից պահանջել, որը վճարել է բժիշկը։

«Բաժնի վարիչը ասաց թող բժիշկը վճարի պարտավոր է օգնել, եթե մեղավոր չլիներ, ինչո՞ւ պիտի օգներ, նշեմ, որ որոշել ենք ոստիկանություն չդիմել, ուղղակի ուզում ենք, որ դեպքը արձանագրվի, բոլորը իմանան, թե պետպատվերով հիվանդների նկատմամբ ինչ վերաբերմունք է»,-եզրափակեց մահացածի քույրը։

Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, սակայան հեռախոսահամարներին չէին պատասխանում։

kotayk

Լրահոս