10 Փետրվարի, 2020

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կրկնակի նվազել է։

«Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը։ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը…», – գրել է Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:

Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել»։

kotayk

Լրահոս