28 Դեկտեմբերի, 2016

ՌԴ ուժային կառույցներում շահագործվող Ту-154 տիպի ինքնաթիռների շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնում է «Интерфакс»-ը` հղում կատարելով ՊՆ-ում իր աղբյուրին: «Սև ծովում Ту-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ ՌԴ ՊՆ-ում որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել այդ տիպի ինքնաթիռների շահագործումը, մինչև կործանման պատճառների հետաքննության ավարտը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ ներկա պահին շահագործման մեջ գտնվող Ту-154-երի թիվը մեծ չէ, և այդ որոշումը մեծ ազդեցություն չի ունենա փոխադրումների և թռիչքների ընդհանուր թվի վրա:

kotayk

Լրահոս