10 Հունվարի, 2019
 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իր կարծիքով արդարադատությունը իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է դատարանին՝ հայտնի էր դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, եթե դատարանը գտնում էր, որ որևը կերպ խոչընդոտում են իր անկախությունը և կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, կարող էր ամսի 26 -ին և 28 ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր։

Ըստ Օրբելյանի՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ եթե նույնիսկ կարող են լինել ինքնաբացարկի որոշակի հիմքեր՝ ինքնաբացարկը կառաջացնի բացասական հետևանքներ, ապա դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել։

Այս որոշումից հետո գործը կմակագրվի մեկ այլ դատավորի, և Օրբելյանը հույս հայտնեց, որ դատարանը դա կանի սեղմ ժամկետներում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

 

 

kotayk

Լրահոս