26 Հունվարի, 2019

րևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

«Վերջ կենդանիների ոչնչացմանը», «Ռուբեն, հեռացի՛ր» գրառմամբ պաստառներով, նրանք բողոքի ակցիա են կազմակերպել Կենդանաբանական այգու դիմաց։

Կենդանասերները վստահեցնում են, որ այգու տնօրենի անբարեխիղճ աշխատանքի հետևանքով կենդանիների զգալի անկում է գրանցվել։

Նրանց խոսքով՝ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ էլ այգու տնօրենը թույլ չեն տալիս, որպեսզի կենդանասերներն ակտիվ մասնակցություն ունենան կենդանիների անկման պատճառները պարզող գործընթացներին:

 

 

kotayk

Լրահոս