10 Նոյեմբերի, 2017

ԱԺ 26 պատգամավորների դիմումի վերաբերյալ երկրորդ նիստի ժամանակ վիճարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում դրանց, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստեր է գումարում՝ չունենալով մեծամասնություն: Այդ երեք խմբակցությունները միասին 33 հոգանոց ավագանիում մեծամասնություն են կազմում՝ ունեն 18 մանդատ, իսկ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը  ավագանու 15 անդամով նիստեր է անցկացնում:

kotayk

Լրահոս