Ֆեյսբուքում և էլեկտրոնային եղանակով են շնորհավորանքներ հղել, ինչի համար դաժան քննադատության արժանացան ոմանք, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ այս անգամ և՞ս, ինչպես մյուս բոլոր տարիներին, դուք առանց հոբելյարի հավաքվեցիք ռեստորաններից մեկում՝ նշելու «վոժդի» տարեդարձը, մեզ հետ զրուցող ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Քանի որ երկուշաբթի տեղի էր ունենալու ԳՄ նիստ, այս անգամ հարմար գտանք այդտեղ շնորհավորել իրեն․ դա էլ է հին սովորույթներից»։ Իսկ ինչո՞ւ եք երկուշաբթի օրով ԳՄ հրավիրում։
«Նախորդ անգամվանից հարց էր մնացել, ոմանք բացակայում էին՝ դրա համար»։ Նախիջևանի կուտակումների՞, որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելո՞ւ, Կարեն Կարապետյանին փոխարինող գտնելո՞ւ, ո՞ր հարցն է այդպես շտապ հավաքի առիթ դարձել։ «Թվարկվածից ոչ մեկը․ քննարկվող հարցը բարձրաձայնման ենթակա չէ»։ Իսկ ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ոչ շուտ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: