18 Փետրվարի, 2019

politik.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը, որը դեռ 28 տարեկան էլ չկա, ըստ Իջևանում համառորեն շրջանառվող լուրերի, Տավուշի մարզկենտրոնի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Աղստեւ գետի ափին, համալսարանի մոտ, 40 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամով գնել է հողատարածք եւ պատրաստվում է «Լունապարկ» կառուցել:

Փաստորեն, Սիփան Փաշինյանը երեխաների մեծ բարեկամ է եւ ամեն ինչ անում է տավուշցի երեխաներին ուրախացնելու համար:Պարզապես, շատ իջևանցիների մոտ հարց է առաջանում, թե ինչու Սիփան Փաշինյանն, ասենք, մեկ տարի առաջ այդ գործարքը չէր արել:

Գուցե Փաշինյանը դրսից ներդրողներ է բերել և փորձում է զարգացնել իր հայրենի մարզը։ Այդ դեպքում լավ կլինի՝ նա հրապարակային խոսի այս գործընթացի մասին։

Տեղեկատվությունը ճշտելու համար մենք զանգահարաեցինք նաև Իջևանի քաղաքապետարան, որտեղ մեր հարցը լսելուց հետո խորհուրդ տվեցին 15 րոպեից զանգահարել, իսկ 15 րոպե անց չպատասխանաեցին մեր բազմաթիվ զանգերին։ Ըստ ամենայնի,  քաղաքապետարանում չեն ցանկանում աղմուկ բարձրացնել  և թիրախավորել երիտասարդ պատգամավորի բիզնես նախագիծը։

Մենք կփորձենք տեղեկությունը ճշտել նաև Սիփան Փաշինյանից:

kotayk

Լրահոս