mnews

9 Հունվարի, 2019
 «Այս պահին Հարկային օրենսգրքով նախատեսված է հարկման ընդհանուր համակարգ, որտեղ աշխատում են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով: Կա շրջանառության հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության և արտոնագրային համակարգ:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ արտոնագրային համակարգն ընդհանրապես վերանում է, ընտանեկան ձեռնարկատիրության համակարգին փոխարինում է միկրոձեռնարկատիրությունը: Նոր փոփոխությունով տնտեսվարող սուբյեկտը կարող է ունենալ անսահմանափակ թվով աշխատողներ, և պարտադիր չէ, որ այդ աշխատողը լինի իր ընտանիքի անդամը: Ընտանեկան ձեռնարկատիրության տարեկան շեմը 18 միլիոն էր, սարքում են 20 միլիոն: Հիմա հարց՝ ի՞նչ կտա սա փոքր բիզնեսին:

Բնականաբար, մինչև 20 միլիոն շրջանառություն ունեցողները հարկ չեն մուծելու: Վարձու մեկ աշխատողի մասով հաստատագրված գումար են վճարելու՝ 5000 դրամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

Հարկային օրենսգրքի մյուս փոփոխությունը եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումն է, որը, Վահագն Համբարձումյանի խոսքով՝ աստիճանաբար է արվում:

«Առաջին քայլով 28, 36 տոկոսները վերանում, դառնում են համահավասար՝ 23 տոկոս, ապա ամեն տարի՝ 1, իսկ նախավերջին տարին՝ 0.5 տոկոսով նվազում է և 2023 թվականից դառնում է 20 տոկոս: Զուգահեռ նվազեցվում է շահութահարկը, որի տրամաբանությունը հետևյալն է. եթե եկամտային հարկն ու շահութահարկը զուգահեռ նվազեցնում են, դա նպաստում է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հայտարարագրեն ամեն ինչ: Եկամտային հարկի նվազեցումը՝ մինչև 23 տոկոս, չի ազդի 150.000 դրամ հայտարարագրած աշխատավարձերի վրա:

Ստացվելու է՝ մինչև 150.000 դրամ աշխատավարձ հայտարարագրողի մոտ բեռ է ավելանալու: Իրենք աշխատավարձ նույն չափով են ստանալու, բայց իրենց երեխաների համար լիմոնադը թանկ են առնելու: Այստեղ կա մեկ այլ նկատառում: Եթե կառավարությունն ասում է, որ բարձրացնելու են աշխատավարձերը, դա փոքր և միջին բիզնեսին չի վերաբերում, որովհետև դա գործատուի ծախսերն է նվազեցնում»:

Անդրադառնալով ակցիզային հարկերի բարձրացմանը, որը սպիրտի, ծխախոտի,դեպքում է, Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահը նշեց, որ զուգահեռ հարկման բազա է ավելացնում Կառավարությունը, ինչը նորություն է:

Աղբյուր՝ 168.am

kotayk

Լրահոս