12 Դեկտեմբերի, 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած:

«Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասաց Ղազարյանի պաշտպանը: Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:

 

kotayk

Լրահոս