12 Սեպտեմբերի, 2018
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որի համաձայն՝ Երևանի մի շարք հատվածներում գործողություններ են իրականացվում: ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում մի շարք անձանց վարչապետի ելույթից ժամեր անց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի նախօրեին հրապարակված գաղտնալսմանը, ասաց. «Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ»:

Վարչապետը հանձնարարել էր ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին և ենթարկել խիստ պատասխանատվության:

«Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- ասել էր նա:

kotayk

Լրահոս