9 Փետրվարի, 2018

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջեւ եղած հակամարտության մասին մամուլում բազմիցս է գրվել: Բայց Վիգեն Սարգսյանը հրապարակավ հերքել է հակամարտության մասին լուրը:

«ՉԻ» տեղեկություններով՝ չնայած հերքումին, այդ հակամարտությունը գնալով խորանում է. Վիգեն Սարգսյանը լրատվական դաշտում ունենալով խողովակներ, պարբերաբար «հարձակումներ» է գործում Մովսես Հակոբյանի վրա՝ նրան վերագրելով կոռուպցիոն գործընթացներ եւ բանակում առկա բացասական երեւույթները պայմանավորում է միայն ԳՇ պետի թերացումով եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Տպավորություն ստեղծելով, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ, իրականում Վիգեն Սարգսյանը երկու խնդիր է լուծում. Սերժ Սարգսյանի մոտ նսեմացնում է Մովսես Հակոբյանին, երկրորդ՝ ինքը մնում է ճերմակ ձեռնոցներով նախարար, որը մատնացույց է անում բոլոր բացասական երեւույթները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս