23 Սեպտեմբերի, 2018
 Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

Այս մասին Tert.am-ին հայտնել է 1/19 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը։

«Ես որքան նկատեցի, Տարոն Մարգարյանի ընտանիքից նրա որդին է մասնակցել քվեարկությանը»,- ասել է  նա։

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այս տեղամասում քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին եղել է նորմալ ՝ 1854 ընտրողից 802-ն է մասնակցել քվեարկությանը։

«Նախորդ տարվա համեմատ մոտ 200 հոգի պակաս է այս տարի մասնակցել ընտրություններին»,- ասաց նա՝ նշելով՝ ամբողջ օրվա ընթացքում իր վերահսկողության տակ գտնվող տեղամասում միջադեպեր չեն եղել։

Ըստ Հակոբ Սահակյանի՝ այստեղ ներկայացել են ընտրական պայքարին մասնակցող միայն երեք ուժերից վստահված անձինք՝ «Իմ քայլից», «Ժառանգությունից» եւ «Երևանցիներ» դաշինքից։

 

kotayk

Լրահոս