13 Փետրվարի, 2019

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որի կապակցությամբ բոլոր համայնքներում միջոցառումներ են կազմակերպվում: Մասնավորապես Եղվարդ խոշորացված համայնքում մեծ շուքով նշվեց համաքաղաքային Տեառնընդառաջը, ավանդույթի համաձայն,ինչպես նշեց համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, 2002 թվականից ամեն տարի մեծ հանդիսավորությամբ,այս տարի ևս փետրվարի 13-ին Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջը:                                       Համայնքի ղեկավարը իր բարեմաղթանքը հղեց նորապսակներին ,մաղթելով երջանկություն ու ամուր ընտանիք՝ Աստծո հովանու ներքո։Լինեք  համերաշխ և ամենկարևորը՝ սիրով ,միայն սերը կարող է պահպանել ընտանեկան ջերմությունը և հարգանքը միմյանց նկատմամբ։ Տոնակատարությանը ներկա էին Զովունու, Արագյուղի, Զորավանի, Սարալանջի և Բուժականի վարչական ղեկավարները: Արարողությունն սկսվեց նորապսակների օրհնությամբ: Այնուհետև, նորապսակ հարյուր քսան զույգերին իր շնորհավորական խոսքը հղելուց հետո, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը նորապսակների հետ շուրջպար բռնեց ծիսական կրակի շուրջը: Տոնակատարությունն անցավ ազգային երգ ու պարի և գեղեցիկ ասմունքի ուղեկցությամբ: Ելույթ ունեցան համայնքի արվեստի դպրոցների սաները, պարային համույթները:     Իսկ վերջում երջանիկ նորապսակներն ստացան համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները՝ ոսկյա կախազարդ, որ միշտ հիշեն այդ գեղեցիկ օրը, մոմ, որ եկեղեցուց կրակ տանեն և իրենց օջախը միշտ վառ պահեն, ավանդական փոխինդ և աղանձ՝ ի նշան առատության և լիության, և ծաղիկներ՝ ի նշան սիրո և հավատարմության: Այնուհետ ներկաների ուրախ տրամադրությունը տեղափոխվեց տոնական սեղանների շուրջ:

kotayk

Լրահոս