29 Հունվարի, 2019

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա լրագրողներին ասաց, որ իրեն հարցեր են տվել ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարների մասին, նա էլ ընդհանուր պարզաբանում է տվել այդ թեմայով:

Այն հարցին, թե արդյոք բավարարե՞լ են իր պատախսանները պատգամավորներին և, վերջապես, ինչո՞ւ են այդչափ բարձր պարգևավճարներ տվել իրենք իրենց, Անանյանը պատասխանել է․ «Ես չեմ ասելու՝ իրենք բավարարված էին, թե չէ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձանից բավարարված եմ»,-ասաց Անանյանը:

Տեսանյութը՝ Hraparak-ի։

kotayk

Լրահոս