19 Դեկտեմբերի, 2018

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:

Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կա՛մ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կա՛մ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:

Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:

Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում

Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում եմ ստորև:

www.osce.org

www.osce.org

www.osce.org

www.president.am
»,- գրառման մեջ հայտնում է Աշոտյանը:

 

kotayk

Լրահոս