14 Մարտի, 2020

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը։ Նա նշեց, որ կորոնավիրուսի տեստ են հանձնելու վաղը… «Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես տեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։

Այսօր երեկոյան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի տեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը ճափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրաիզլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան տեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է», -ասել է Փաշինյանը։

kotayk

Լրահոս