16 Սեպտեմբերի, 2017

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է  այն տեղեկատվությունը, որ կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Hraparak.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը նշել է , որ երեկվա դրությամբ նման պաշտոնական տեղեկատվություն չկա։

Նշենք նաև, որ Գայանե Գալոյանը մասնագիտացված է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Ժամանակին էլ պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին՝ հայտնի Իսո մականվամբ:

kotayk

Լրահոս