30 Սեպտեմբերի, 2019
ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։

Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Սամվել Ավետիսյան՝ 420,

Սարդուր Թևոսյան՝ 871,

Դավիթ Մինասյան՝ 1111

Սամվել Վարդանյան՝ 447։

Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն

Պարույր Սարգսյան՝ 436 ձայն

17 անվավեր

Հին գյուղապետը պարտվել է 86 ձայնի տարբերությամբ։

ԿԸՀ տվյալներով՝ Գեղարքունիք համայնքի ղեկավարի ընտրություններում 370 քվեով ընտրվել է Զավեն Աբրահամյանը։

Նրա մրցակից Լևիկ Հարոյանը ստացել է 317 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից (1397) ընտրություններին մասնակցել է 702-ը։ 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

ԿԸՀ տվյալներով՝ Արմավիրի Տանձուտ համայնքում անցկացված ղեկավարի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 1004 մարդ՝ գրանցված 1551 ընտրողից։

Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ։

Քվեները բաշխվել են այսպես՝

Արարատ Բարիկյան՝ 191,

Վարազդատ Հարությունյան՝ 40,

Էդուարդ Մարգարյան՝ 290,

Մարկոս Նազարյան՝ 53,

Մխիթար Պետրոսյան՝ 406։

Արմավիրի մեկ այլ՝ Նոր Կեսարիա համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

796 ընտրող՝ 1200 գրանցված ընտրողից։

Ձայների բաշխվածություն՝ Վաչագան Ավետիսյան՝ 240, Հրայր Գալստյան՝ 546 ձայն։

Անվավեր է ճանաչվել 10 քվեաթերթիկ։

kotayk

Լրահոս